
Խանութների կողմից իրականացվող մանրածախ առևտրաշրջանառությունն աճել է

Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին խանութների կողմից իրականացվող առևտրաշրջանառության ծավալը կազմել է 744 մլրդ 498.7 մլն դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն ավելացել է 2.1 տոկոսով:
Սպառողական ապրանքների շուկաների առևտրաշրջանառության ծավալները կազմել են 59 մլրդ 935.5 մլն դրամ` 2015 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ նվազելով 2 տոկոսով:
6.3 տոկոսով նվազել է գյուղատնտեսական արտադրանքի շուկաների առևտրաշրջանառությունը` կազմելով 14 մլրդ 570.1 մլն դրամ: