Բաժիններ՝

ՀՀ բանկերի քարտերով հոկտեմբերին արտասահմանում իրականացվել է 162 հազար գործառնություն

2016 թվականի հոկտեմբերին ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով արտասահմանյան երկրներում իրականացվել է 162179 գործառնություն, որոնց ընդհանուր շրջանառությունը կազմել է 6 մլրդ 518 մլն դրամ։

Ի տարբերություն Հայաստանի ներսում կատարված քարտային գործառնությունների, արտասահմանյան գործառնությունները հիմնականում անկանխիկ բնույթ ունեն։

Այսպես, 162179 գործառնություններից 146496-ը անկանխիկ են, 16683-ը՝ կանխիկացման գործարքներ։

Հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով արտասահմանյան երկրներում կանխիկացվել է 1 մլրդ 331 մլն դրամին համարժեք արտարժույթ։ Այսինքն, մեկ գործարքով կանխիկացվել է միջինը 85 հազար դրամին համարժեք արտարժույթ։ Հիշեցնենք, որ յուրաքանչյուր գործարքի ժամանակ հայաստանցիները բանկոմատից դուրս են բերում միջինը 47 հազար դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031