Մանուել Պելեգրինիի չինական ակումբը պատրաստ է Լիոնել Մեսսիին վճարել տարեկան 100 մլն եվրո
«Հեբեյ Չայնա Ֆորչունը» պատրաստ է Լիոնել Մեսսիին առաջարկել 500 մլն եվրո արժողությամբ հնգամյա պայմանագիր: Եթե «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը համաձայնի, ապա նրա տարեկան աշխատավարձը կկազմի 100 մլն եվրո:
Մինչև 2018թ. «Բարսելոնայի» հետ գործող համաձայնագրի համաձայն, Լիոնելը ստանում է տարեկան 24 մլն եվրո: Ինչպես հաղորդում է AS-ը, կատալոնացիներն իրենց առաջատարին առաջարկել են նոր պայմանագիր՝ տարեկան 35 մլն եվրո աշխատավարձով, բայց Մեսսին մինչև հիմա դեռ չի տվել իր համաձայնությունը:
«Հեբեյի» կազմում հանդես են գալիս Էզեկիել Լավեսին, Ժերվինիոն, Ստեֆան Մբիան և Գաել Կակուտան: Թիմը մարզում է Մանուել Պելեգրինին:
2016թ. մրցաշրջանում «Հեբեյը» գրավել է 7-րդ տեղը:
Իր ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան Մեսսին անցկացրել է «Բարսելոնայում»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը