Բաժիններ՝

Ո՞ւր տանել փոքրիկներին. մանկական ամանորյա ներկայացումները

Մոտենում է Ամանորը՝ մանուկների ամենասիրելի տոնը, իսկ հեքիաթի գույներն իրականությանն են մոտեցնում մանկական ներկայացումները: Երևանյան թատրոններն արդեն պատրաստել են ամանորյա ներկայացումներն ու սպասում են երեխաներին.  պրեմիերաների պակաս չի լինի: Ներկայացումները նաև շատ լավ առիթ են մեծահասակների համար՝ կտրվելու առօրյա հոգսերից և ամանորյա իրարանցումից:

Եվ այսպես, տեսնենք, թե ինչ ներկայացումներ կարող են դիտել երեխաները թատրոնների և համերգային սրահների բեմերում:

Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ (հունվարի 7-ին և 8-ին) երեխաները, ինչպես նաև նրանց ծնողները կարող են դիտել «Էլզայի և Աննայի զարմանահրաշ արկածները» ամանորյա սառցե շոուն: Այստեղ նրանք ականատես կլինեն մի արտասովոր ձմեռային ճամփորդության, որտեղ ապրում են կախարդված արքայադուստրեր, զվարճալի խոսող ձնեմարդեր, խիզախ սառցահատներ և բարի տրոլներ: Աշխարհ, որտեղ ոչ մի կախարդանք ի զորու չէ բաժանել երկու քույրերի, որտեղ ճշմարիտ ընկերությունն ու սերն ընդունակ են հալեցնել ամենակարծր սառույցը թե ՛ դրսում, թե ՛ մտերիմ մարդկանց սրտերում: Զարմանահրաշ պատմությունը, ծանոթ մեղեդիները, բեմի դինամիկ տեսազարդարանքը կգրավեն փոքրիկներին: Դե, իսկ մեծահասակները կարող են վայելել բարձրակարգ գեղասահքը և պարային համարները:

15577545_10208425645342909_1919891459_n

Կարդացեք նաև

Պարուսույց-բեմադրիչ՝ Նիկիտա Միխայլով:
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000, 7000, 10000 դրամ:

Դահլիճը ջեռուցվում է:

Երեխաներին է սպասում նաև նորաբաց Բոհեմ թատրոնը (Գրողների միության շենքում՝ դեկտեմբերի 25-հունվարի 13-ը): Նարեկ Դուրյանը ներկայացնում է «Ամանորը Նազարի մոտ» մանկական երաժշտական ամանորյա կատակերգությունը՝ հիմնված Հովհ. Թումանյանի հեքիաթների և այլ մանկական պատմվածքների վրա: Ներկայացումը համեմված է ինտելեկտուալ հարցերով և խաղերով:

Բեմադրիչ՝ Նարեկ Դուրյան
Տոմսերի արժեքը՝ 800-1000 դրամ, իսկ նվերով տոմսը կկազմի 1200 դրամ:

Դահլիճը ջեռուցվում է:

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը (դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին) փոքրիկներին առաջին անգամ կհյուրընկալի ամբողջովին նոր վերանորոգված դահլիճում: Երեխաները կարող են դիտել «Ինչպես Դիմդիմիչը դարձավ Ֆիքսիկ» ամանորյա ներկայացումը, ինչպես նաև կլինեն անակնկալներ:

Ամանորի լիցենզավորված ներկայացում՝ սերիալի ստեղծողների կողմից:

fixikՏոմսերի արժեքը՝ 2500, 3500, 4500, 5500 ,6500 դրամ:

Դահլիճը ջեռուցվում է:

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում պրեմիերա է լինելու (դեկտեմբերի 17-29-ը): Երեխաները կարող են դիտել «Ծովահեն պինգվինները» ներկայացումը: Փոքրիկներ, իսկ դուք գիտե՞ք կարդալ պինգվիներեն, դե, թզուկներն էլ չգիտեին: Իսկ գիտե՞ք որ Ձմեռ պապիկի տանը, ժամացույցի մեջ ապրում է Կկուն, որն ամեն տարի ազդարարում է Նոր տարին: Գործողությունները կատարվում են Ձմեռ պապիկի տանը: Պինգվինները հեռավոր հյուսիսային բևեռից գալիս են հրավիրելու իրենց քեռուն՝ Կկվին, միասին նշելու Ամանորը: Պինգվինները մի նամակ են թողնում թզուկներին տեղեկացնելու համար Կկվի ճանապարհորդության վերաբերյալ, սակայն թզուկները չգիտեն կարդալ պինգվիներեն, և կարծում են, թե Կկվին առևանգել են: Թզուկները պատրաստում են մի նավակ և ուղևորվում Հյուսիսային բևեռ՝ փրկելու Կկվին: Մի խոսքով, իսկական խառնաշփոթ, իսկ թե ինչ կլինի հետո, կիմանաք միայն դիտելով ներկայացումը:

15571080_10208425645222906_933057493_n

Բեմադրիչ՝ Սամսոն Մովսիսյան:
Տոմսերի արժեքը՝ 600, 800, 1200դրամ:

Դահլիճը ջեռուցվում է:

Մանուկներին սպասում են նաև «Գոյ» թատրոնում (դեկտեմբերի 4-24-ը), այստեղ երեխաները կտեսնեն «Ծովահենների հեքիաթը» երաժշտական ներկայացումը, իսկ ծովահենները, անշուշտ, կփորձեն գանձեր որոնել և այդպիսով կհայտնվեն տարբեր երկրներում: Երեխաները նրանց հետ միասին կլինեն Հնդկաստանում՝ լսելով հնդկական երաժշտություն, այնուհետև՝ Չինաստանում, և այդպես շարունակ:

slug-59381

Բեմադրիչ՝ Գուրգեն Սարգսյան:
Տոմսի արժեքը՝ 1000դրամ:

Դահլիճը ջեռուցվում է:

Երևանի պետական դրամատիկական թատրոնում ( դեկտեմբերի 24-29-ը, հունվարի 3-8-ը) կցուցադրվի «Արքայադստեր սխրանքները» երաժշտական հեքիաթ-ներկայացումը:

15435878_10208425645142904_1265075679_n

Բեմադրիչ՝ Գրիգոր Խաչատրյան:
Տոմսի արժեքը՝ 800դրամ:

Դահլիճը ջեռուցվում է:

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում (դեկտեմբերի 25-29-ը և հունվարի 3-8-ը) փոքրիկները կարող են դիտել «Կարմիր գլխարկը» ներկայացումը, իհարկե, մինչ այդ կլինի տոնածառային հանդես:

Բեմադրիչ՝ Նորա Գրիգորյան:
Տոմսի արժեքը՝ 600 դրամ:

Դահլիճը ջեռուցվում է:

Պետական կամերային երաժշտական թատրոնում  (դեկտեմբերի 4-18-ը) կցուցադրվի  «Մոխրոտը» ներկայացումը: Բեմադրված է մեզ քաջ հայտնի «Մոխրոտի» հեքիաթի հիման վրա:

Բեմադրիչ՝ Արման Միրիջանյան:
Տոմսի արժեքը՝ 500 դրամ:

Դահլիճը ջեռուցվում է:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դեկտեմբերի 24-ից կսկսվի ամանորյա ծրագիրը: Երեխաները կարող են դիտել «Ամանորյա իրարանցում» ներկայացումը, որտեղ կլինեն հայկական հեքիաթներից հայտնի հերոսները՝ Քաջ Նազարը, Ձախորդ Փանոսը և ուրիշներ:

Բեմադրիչ՝ Անուշ Սարգսյան:
Տոմսի արժեքը՝ 800 դրամ:

Դահլիճը ջեռուցվում է:

Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում (դեկտեմբերի 20-29-ը) երեխաներին կսպասի Ձմեռ պապը, իսկ ամանորյա ներկայացման գլխավոր հերոսներն են լինելու Ալադինն ու լամպի Ջինը:

Բեմադրիչ՝ Նարինե Մալյան:
Տոմսերի արժեքը՝ 700, 1000 դրամ:

Դահլիճը ջեռուցվում է:

Խամաճիկների պետական թատրոնում (դեկտեմբերի 23-հունվարի 13-ը) կցուցադրվի «Մարդուկ Ջարդուկը և առնետների թագավորը» ներկայացումը:

Բեմադիչ՝ Լիլի Էլբակյան:
Տոմսի արժեքը՝ 800 դրամ:

Դահլիճը ջեռուցվում է:

Այս տարի մանուկներին կսպասեն նաև Երևան համերգասրահում (Արշակունյաց 2ա, Մամուլի շենք, դեկտեմբերի 22-ին, ժամը 19:00-ին): Այստեղ կցուցադրվի «Կախարդված Ձյունանուշը» ներկայացումը: Երբ անտառում պատրաստվում են Ամանորին, հանկարծ հայտնվում է կախարդ Գրինը և ամեն ինչ խառնում է իրար: Գրինն առևանգում է Ձյունանուշին ու կախարդում նրան, իսկ մեր բարի հերոսները՝ Քաջ Նազարը, Ձմեռ պապն ու անտառի մյուս բնակիչները փորձում են գտնել Ձյունանուշին:

 

Բեմադրիչ՝ Արթուր Արզումանյան:
Տոմսի արժեքը ՝ 1500 դրամ:

Դահլիճը ջեռուցվում է:

Արամ Խաչատրյան համերգասրահում (դեկտեմբերի 26-ին, 27-ին և հունվարի 1-11-ը) կցուցադրվի «Խոզուկ Պեպպա» ամանորյա նոր զվարճալի ներկայացումը:

Տոմսերի արժեքը՝ 2000, 2500, 3000:

Դահլիճը ջեռուցվում է:

Երեխաներին սպասելու են նաև Երևանի երգի պետական թատրոնում: Երեխաները կարող են դիտել «Կախարդական դաշնամուր» մյուզիքլը: Իհարկե, դաշնամուրը չի կարող նվագել առանց նոտաների, սրա մասին գիտեն նաև չար հերոսները, որոնք գողանում են նոտաները, բայց, ի վերջո, հաջողվում է բարի հերոսներին գտնել նոտաները և, վերջում նույնիսկ չար հերոսներն են բարիանում:

Բեմադրիչ ՝ Արթուր Գրիգորյան:
Տոմսի արժեքը՝  1000 դրամ:

Դահլիճը ջեռուցվում է:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս