Բաժիններ՝

Աբխազիայում պահանջում են նախագահի հրաժարականը

Աբխազիայի ընդդիմություն այսօր հավաքվել է Սուխումի դրամատիկական թատրոնի շենքի մոտ ու պահանջել նախագահի հրաժարականը, հայտնում է Sputnik-Աբխազիան՝ վկայակոչելով իր թղթակցին։

Նշվում է, որ հավաքվածները դժգոհել են երկրի գործող ղեկավարությունից ու քննադատել Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի կառավարումը։

Ավելի վաղ ընդդիմադիր բլոկը հայտարարել էր, որ պլանավորում է դեկտեմբերի 15-ին Սուխումում ժողովրդական հավաք անցկացնել։

Ընդդիմադիրները պահանջում են Խաջիմբայի հրաժարականը։
Միաժամանակ, միտինգ են հրավիրել նաև հանրապետության ղեկավարի կողմնակիցները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031