
«Հալեպում իսկական մարդասիրական աղետ է». Ֆիքրի Ըշըք

Հալեպում իսկական մարդասիրական աղետ է, իսկ համաշխարհային հանրությունը լռություն է պահպանում Հալեպի իրադարձությունների ֆոնին, երբ Անկարան անում է հնարավոր ամեն ինչ մարդասիրական միջանցք ստեղծելու և քաղաքում հրադադար հաստատելու համար, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
«Մենք ապրում ենք մի ժամանակում, երբ մարդկությունը սկսել է մոռանալ մարդասիրության սկզբունքների մասին»,- ասել է Ըշըքը։
Թուրք նախարարի խոսքով՝ Սիրիայում հրադադարի ռեժիմի սահմանման միջոցով խնդրահարույց է հասնել երկարաժամկետ խաղաղության։
Նրա խոսքով՝ բոլորը հիանալի տեսնում են, թե ինչ է այսօր տեղի ունենում Սիրիայում և Իրաքում։