Բաժիններ՝

Նիկիտա Սիմոնյանը արժանացել է «Սպորտին ծառայելու համար» ՌԴ ազգային մրցանակի

Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանն արժանացել է «Սպորտին ծառայելու համար» (սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացման գործում ունեցած ներդրման համար) մրցանակին:

Այդ մասին հաղորդում է championat.com­-ը:

Պարգևատրման արարողությունը յուրաքանչյուր տարի անցկացվում է Ռուսաստանի սպորտի նախարարության կողմից, որի նպատակն է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մարզիկների, մարզիչների, մասնագետների պրոֆեսիոնալ գործունեության խթանումը:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ազգային մրցանակ հանձնվում է 10 անվանակարգերում:

ՌԴ-­ում տարվա մարզուհի է ճանաչվել հայազգի սուսերամարտուհի, Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Յանա Եգորյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031