
Մահացել է Արմեն Երիցյանը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի կյանքը փրկել չհաջողվեց: «Նաիրի» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի եւ վերակենդանացման ծառայության ղեկավար Անատոլի Գնունին ասել է, որ քիչ առաջ ՀՀ ԱԻ նախարարը մահացել է:
Նշենք, որ այսօր առավոտյան Արմեն Երիցյանի վիճակը կտրուկ վատացել էր և նրան տեղափոխել էին հիվանդանոց:
168.am-ը ցավակցում է Արմեն Երիցյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին: