
Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցը կլինի Թուրքիան

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ ռաունդի վիճակահանությունը:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընդգրկվեց առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Գերմանիայի, Թուրքիայի և Ֆինլանդիայի հավաքականները: Մրցաշարը կանցկացվի Թուրքիայի Անթալիա քաղաքում: Հանդիպումները կկայանան մարտի 23-ին, 25-ին և 28-ին:
Ընդհանուր առմամբ, 32 երկրների հավաքականներ բաժանվեցին 8 խմբերի: Նրանցից եզրափակիչ մրցաշարի ուղեգիր կնվաճեն խմբերի հաղթողները և երկրորդ տեղ գրաված լավագույն 7 թիմերը: Եզրափակիչ մրցաշարը կկայանա 2017 թ. մայիսի 3-ից 19-ը՝ Խորվաթիայում: