Մաքրեք մարմինն աղի միջոցով

Աշխարհի մի շարք ազգերի մոտ աղը մաքրություն է խորհրդանշում: Զարմանալի չէ, որ այն իր ուրույն դերն ունի բժշկության մեջ: Աղը վաղուց օգտագործվում է հոգին և մարմինը մաքրելու պրոցեդուրաներում:

Աղն ի վիճակի է մի քանի րոպեների ընթացքում ներծծել բացասական էներգիան, հենց այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս դիմել աղաբուժությանը:

Աղաբուժություն

Մաքրող թերապիայի համար ձեզ անհրաժեշտ է տարա, որի մեջ կկարողանաք իջեցնել ոտքերը, և մեկ տուփ աղ:

Կարդացեք նաև

ax1

Ի՞նչ անել

Առանձնացեք մի հանգիստ վայրում, աղը լցրեք տարայի մեջ և ոտաբոբիկ կանգնեք աղի վրա, հանգստացեք: Մտովի պատկերացրեք, որ բոլոր բացասական մտքերը փոխանցվում են աղին, որքան շատ էներգիա հաղորդեք աղին, այնքան շուտ կմաքրվեք:

Երբ զգաք, որ բացասական էներգիայից ազատվել եք, մաքրեք ոտնաթաթերը և մի փոքր սպասեք, որպեսզի նոր ուժով անցնեք թերապիայի վերջին փուլին:

Աղի մնացորդները հավաքեք, լցրեք տոպրակի մեջ և թաղեք հողի մեջ՝ ընթացքում շնորհակալություն հայտնելով աղին:

Տան և մարմնի մաքրումը չափազանց կարևոր է, քանի որ այսպես ազատվում եք բացասական էներգիայից:

Ամեն անգամ այս պրոցեդուրան կատարելիս ավելի ու ավելի մեծ արդյունք եք ստանում:

votq

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս