Բաժիններ՝

«Պուտինը բանդիտ է, մարդասպան և ԿԳԲ-ի գործակալ». Ջոն Մակքեյն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առնչություն ունի Մոսկվայում ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությանը, Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտմանն ու Հալեպում հիվանդանոցների ռմբակոծություններին, հայտարարել է ԱՄՆ սենատոր Ջոն Մակքեյնը CBS հեռուստաալիքով հեռարձակվող Face the Nation հեռուստածրագրի եթերում։

Նա նշել է, որ «Պուտինը բանդիտ է, մարդասպան և ԿԳԲ-ի գործակալ»։ Նա կոչ է արել Ռուսաստանի նախագահին անվանել այնպես, ինչպիսին, որ նա կա։ Նա հավելել է, որ Պուտինի հետ հարկավոր է խոսել, սակայն ուժի դիրքերից։

Մակքեյնը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հաշվի կառնի մարդկանց կարծիքը, որոնց ինքն ու ողջ երկիրը հարգում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս