Բաժիններ՝

Չինաստանի ղեկավարությունը Թրամփին վերջնագիր է ներկայացրել

Եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չհրաժարվի «միասնական Չինաստանի» քաղաքականությունից, Պեկինը կարող է սկսել աջակցել ԱՄՆ-ի հակառակորդներին։ «Միասնական Չինաստանի» քաղաքականությունը առևտրի առարկա չէ, ասվում է չինական The Global Times թերթում։

Եթե Վաշինգտոնը սկսի զենք վաճառել Թայվանին, Պեկինը ոչ մի հիմք չի ունենա նրան համարել իր դաշնակիցը։ «Ի պատասխան Թրամփի սադրանքների՝ Պեկինը կարող է աջակցություն առաջարկել ու անգամ ռազմական օգնություն ցուղաբերել ԱՄՆ-ի թշնամական ուժերին»,- ասվում է հոդվածում։

Նշվում է, որ Թրամփի քաղաքականությունը Թայվանի նկատմամբ «հասուն չէ»։
«Ինչո՞ւ այդ դեպքում մենք բացահայտ չաջակցենք նրանց կամ զենք չվաճառենք գաղտնի»,- հայտարարել է Միջազգային հարաբերությունների չինական համալսարանի պրոֆեսոր Լի Հայդունը, որի խոսքերը մեջբերում են ԶԼՄ-ները։

Միևնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ դեռ վաղ է դատել, թե կիրականացնի արդյոք Թրամփն իր սպառնալիքները։

«Նա շատ փոփոխական է և այդ իսկ պատճառով կարող է հրաժարվել իր խոսքերից»,- նշել է պրոֆեսորը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը չպետք է կապված լինի «միասնական Չինաստանի» քաղաքականությամբ։

Այդպես է նա մեկնաբանել CNN-ի հետ զրույցում իր հեռախոսազրույցը Թայվանի նախագահի հետ։

Մինչ օրս Սպիտակ տունն ընդունում էր «միասնական Չինաստանի» քաղաքականությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս