Բաժիններ՝

Թուրքական ոստիկանությունը սկսել է քրդամետ կուսակցության անդամների ձերբակալությունները

Ստամբուլում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական մի քանի նահանգում սկսվել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ակտիվիստների ձերբակալություններ։

Թուրքական Sabah թերթի տեղեկություններով, որը հղում է կատարում իրավապահ մարմիններին, ձերբակալվել է 118 մարդ։

Ոստիկանությունը կուսակցության 20 անդամ է ձերբակալել Ստամբուլում, Մերսինում՝ կուսակցության 51 անդամ, 17 մարդ է ձերբակալվել Անկարայում, 25-ը` Ադանայում, Մանիսայում` 5-ը:

Ձերբակալություններ են տեղի ունեցել նաև քրդամետ կուսակցության տեղական բաժանմունքներում, ձերբակալվել են դրանց ղեկավարները։

Ձերբակալված ակտիվիստները մեղադրվում են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս