Բաժիններ՝

Միջերկրական ծովում ավելի քան 1000 ներգաղթյալ է փրկվել փոթորկի ժամանակ

1164 ներգաղթյալ, որոնք լողում էին ռետինե և փայտե նավակներով, փրկվել են Միջերկրական ծովի կենտրոնական մասում ուժեղ քամու ժամանակ, 6 մարդ զոհվել է։

Երեկ տեղի ունեցած փրկարարական գործողությանը մասնակցել են Իտալիայի առափնյա պահպանության ու ռազմածովային նավատորմի նավերը, ԵՄ անօրինական միգրացիայի հակազդման առաքելության նավերն ու մի քանի մարդասիրական կազմակերպություն։

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ այս տարի ՄԻջերկրական ծովում խեղդվել է 4 715 ներգաղթյալ, որոնց մեծ մասը՝ Լիբիայից Իտալիա ճանապարհին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս