Բաժիններ՝

Թրամփը կհանդիպի ԱՄՆ խոշորագույն տեխնոլոգիական կորպորացիաների ղեկավարների հետ. WSJ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի ԱՄՆ խոշորագույն տեխնոլոգիական կորպորացիաների ղեկավարների հետ, որոնց թվում են Tesla Motors և SpaceX ընկերությունների գլխավոր տնօրեն Իլոն Մասկն ու Apple-ի ղեկավար Թիմ Կուկը, հայտնում է Wall Street Journal-ը։

Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին Նյու Յորքում, այն կազմակերպել է վճարային Paypal համակարգի հիմնադիր և Թրամփի անցումային թիմի անդամ Փիթեր Թիլը։

Հանդիպմանը ներկա կլինեն նաև Facebook-ի օպերատիվ ղեկավար Շերիլ Սենդբերգը, Microsoft-ի ղեկավար Սաթյա Նադելլան, Alphabet կորպորացիայի տնօրեն Լարրի Փեյջը, որին է պատկանում Google ընկերությունը, ինչպես նաև Alphabet-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը։

Հանդիպման նպատակը դեռ հայտնի չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031