Աժ-ում քննարկում են պահեստազորի խնդիրները

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումներ: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ բարձր պատրաստվածություն ունեցող պահեսատոզորը պաշտպանության համակարգի առանցքային բաղադրիչներից է: Ըստ նրա` պահեստազորային համակարգում ուղղված բարեփոխումները պետք է ուղղված լինեն անվտանգության բարձրացմանը:

Կ.Նահապետյանը նշեց, որ պահեստազորային համակարգի կատարելագործումը նախատեսված է կառավարութան ծրագրում որպես գերակա ուղղություն: Նա խնդիրները բաժանեց 3 խմբի` օրենսդրական, կառուցվածքային ինստիտուցիոնալ և ֆինանսական:

«Ապրիլյան պատերազմը վեր հանեց մի շարք խնդիրներ, որոնք կապված էին նաև պահեստազորի` բանակին ամբողջովին ինտեգրմանը: Պահեստազորի նոր մոդել մշակելու կարիք կա, թե ինչ խնդիրներ այն պետք է լուծի, ինչպես է ինտեգրվելու բանակի հետ, որ խմբում է այն ավելի անհրաժեշտ»,- ասա Կ.Նահապետյանը:

Ըստ նրա` պահեստազորային համակարգն անհրաժեշտ է հատկապես սահմանամերձ գոտիներում. «Մեզ պետք է ձևավորել այնպիսի համակարգ, որ նվազ միջոցներով կապահովի առավելագույն արդյունք»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս