Բաժիններ՝

2016 թվականի ամենաբարի 11 արարքները

Աշխարհը կկործանվի առանց բարի մարդկանց: 2016 թվականը ապացուցեց, որ մեծահոգի և բարի մարդիկ գոյություն ունեն: Բարություն անելու համար անհրաժեշտ չեն հատուկ հմտություններ կամ մեծ հնարավորություններ:

AdMe.ru-ն առաջարկում է ծանոթանալ 2016 թվականի ամենաբարի 11 արարքներին:

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, ֆիլիպինցի Մենի Պակիյաոն հազարավոր տներ է կառուցել աղքատ ֆիլիպինցիների համար: 1_640x336

Սիրիացի Ալա Ջալիլը (Alaa Jaleel) մնացել է լքված Հալեպում, որպեսզի հոգ տանի կատուների մասին: 2_640x368

Հարավային Կարոլինայի դպրոցներից մեկի ուսուցիչ Ռայմոնդ Նելսոնը (Raymond Nelson) «Ջենթլմենների ակումբ» է բացել ոչ լիարժեք ընտանիքների տղաների համար: 3_640x420

Դանիացի Անյա Ռինգրեն Լովենը (Anja Ringgren Loven) փրկել է 2-ամյա նիգերիացի տղային, ումից հրաժարվել էին նրա ծնողները: 4_640x359

Օլիմպիադայի ժամանակ նորզելանդացի վազորդուհի Նիկի Համբլինը բախվել է ամերիկուհի Էբիի Դ’Ագոստինոյի հետ, ինչի արդյունքում վերջինս վայր է ընկել և վնասվածք ստացել: Նիկին չի շարունակել վազքը, փոխարենը օգնել է ամերիկուհուն և նրանք միասին հասել են վերջնագծին: 5_640x350

Հազարավոր մարդիկ աջակցել են 18-ամյա Հալի Սորենսոնին (Hallee Sorenson), ում ծննդյան օրը ոչ ոք չի շնորհավորել: Հալին անծանոթ մարդկանցից ստացել է 10 հազար շնորհավորական բացիկներ և նվերներ: 6_640x352

Սքոթ Դանը (Scott Dunn) ավտովթարի է ենթարկվել ավարտական երեկոյի նախօրեին, ինչի արդյունքում չի կարողացել մասնակցել միջոցառմանը: Երբ տղան դուրս է եկել կոմայից, նրա դասընկերները հատուկ Սքոթի համար կրկնել են ավարտական երեկոն: 7_640x308

Վերալոպ (Waralop) անունով 44-ամյա անօթևան թայցին մետրոյի կայարանում դրամապանակ է գտել, որի մեջ եղել է 580 դոլար և վարկային քարտեր: Վերալոպը դամապանակը իրեն չի պահել և հանձնել է ոստիկանությանը: Դրամապանակի սեփականատերը եղել է 30-ամյա գործարար Նիտի Պոնգկրայնոսը (Niity Pongkriangyos), ով հիացած է եղել 44-ամյա տղամարդու ազնիվ արարքով և որպես շնորհակալություն նրան նվիրել է ծառայողական բնակարան և աշխատանքի է հրավիրել իր սեփական գործարանում: 8_640x419

Բերնաուլի բնակիչ, ձկնորս Իվանը փրկել է խորտակվող որմզդեղնին (Лось): 9_640x420

Նախկին ուսուցչուհի Էն Գլենսին (Anne Glancey) 3 հազար դոլարի չափով տուգանք էր սպառնում քաղաքային համայնքի կողմից, եթե նա չվերանորոգեր իր տունը: Էնի հարևանները անվճար վերանորոգել են նրա տունը: 10_640x288

Կանադական Ֆորտ ՄաքՄյուրրեյ քաղաքային շրջանում բռնկված հրդեհից հետո բնակիչները ստիպված էին լքել իրենց բնակավայրերը: Ինքնաթիռներում կենդանիների փոխադրման կանոնները շատ խիստ են, բայց այս անգամ կանդական ավիաընկերությունները խախտել են իրենց սեփական կանոնները, որպեսզի փրկեն կենդանիներին: 11_640x419

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս