«Չեմ պատրաստվում մեռնել «Ոսկե գնդակի» համար». Նեյմար
«Բարսելոնայի» հարձակվող «Ռեալը» խոստովանել է, որ իր համար «Ոսկե գնդակը» նվաճելն ինքնանպատակ չի: Բրազիլիայի հավաքականի հարձակվողն ասել է դա՝ ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք նա կփոխի ակումբն այն բանի համար, որպեսզի ստանա այդ մրցանակը:
«Ես շատ երջանիկ եմ «Բարսելոնայում», գոհ եմ իմ կյանքից այստեղ: Իհարկե, ես իմ առջև դնում եմ խնդիր՝ նվաճել այդ մրցանակը, բայց չեմ պատրաստվում մահանալ «Ոսկե գնդակի» համար: Ուղղակի ուզում եմ երջանիկ մարդ լինել և «Բարսելոնայում» ես երջանիկ եմ: Եթե չհաղթեմ «Ոսկե գնդակը», սարսափելի ոչինչ տեղի չի ոնենա: Այս մրցանակը նվաճվում է կատարած աշխատանքի շնորհիվ: Դժբախտաբար, կա միայն մեկ «Ոսկե գնդակ», իսկ Մեսսին լավագույնն է աշխարհում: Ինձ համար մեծ պատիվ է խաղալ նրա հետ նույն թիմում»,- ասել է Նեյմարը Gol հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը