
Ժոզե Մոուրինյոն` Հենրիխ Մխիթարյանի մասին

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի խաղին Եվրոպայի լիգայի «Զարյա»-ի դեմ խաղում:
«Մխիթարյանը ուժեղ բնավորություն ցույց տվեց: Նա լի էր վճռականությամբ պայքարելու համար: Նա մեծ աշխատանք տարավ թե ֆիզիկապես և թե տակտիկապես: Մենք գիտեինք, որ նա տաղանդավոր է, երբ գնում էինք նրան: Այժմ նա լավ է խաղում անգլիական Պրեիեր լիգայում, Եվրոպայի լիգայում, գավաթի խաղարկությունում: Եվ այս գոլն իսկապես երջանկացրեց նրան: Ես շատ գոհ եմ Մխիթարյանից»,- ասել է Մոուրինյոն:
Եվրոպայի լիգայի շրջանակներում «Մանչեստեր Յունայթեդ»-ը 0:2 հաշվով հաղթեց «Զարյա»-ին, իսկ Հենրիխ Մխիթարյաը դարձավ գոլի հեղինակ և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: