
«Ամեն ինչ կանեմ՝ երկրպագուներին գոլերով, փոխացումներով և լավ խաղով պատասխանելու համար». Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ «Զարյայի» հետ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո խոսել է մանչեսթերյան ակումբի պաշտոնական ալիքի լրագրողների հետ:
Մխիթարյանը նշել է, որ թիմն անելու է ամեն բան հաղթելու համար:
«Ցանկանում ենք հաղթել «Տոտենհեմի» դեմ խաղից առաջ, որպեսզի բարձրացնենք մեր տրամադրությունն ու լավ պատրաստվենք հաջորդ խաղին,- նշել է Մխիթարյանը:
Ըստ հայ կիսապաշտպանի՝ թիմի համար դժվար է լինելու, քանի որ մրցակիցը լավ հակագրոհում է, իսկ մարզադաշտի վիճակն այնքան էլ լավ չէ:
«Շնորհակալություն եմ հայտնում «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներից: Ես զգում եմ նրանց աջակցությունը: Ես կանեմ ամեն ինչ երկրպագուներին գոլերով, փոխացումներով և լավ խաղով պատասխանելու համար»,- նշել է Հենրիխը:
Հիշեցնենք, որ «Զարյա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա երեկոյան՝ Երևանի ժամանակով 22:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան