
«Մեզ համար կարևոր չէ, թե ում հետ կխաղանք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում». Պիեր-Էմերիկ Օբամեյանգ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում անցկացրած խաղի արդյունքները (2:2): Գաբոնցի ֆուտբոլիստն ինքը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ խաղից հետո խոստովանեց, որ իր համար միևնույն է, թե ում հետ կհանդիպեն մրցաշարի հաջորդ ռաունդում:
«Մենք բոլորս գիտեինք, որ կարող ենք ինչ-որ բանի հասնել այս խաղում: Ընդմիջմանը քննարկեցինք մեր խաղը, և 2-րդ խաղակեսում թիմն իր մակարդակի վրա էր: Մեզ համար կարևոր չէ, թե ում հետ կխաղանք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում»,- Օբամեյանգի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը:
«Բորուսիան» անցավ հաջորդ փուլ՝ իր խմբում գրավելով առաջին տեղը: Իսպանական գրանդը երկրորդն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը