
Երևանում ջրատար խողովակ է վնասվել. բնակարաններ են ջրալցվել

Դեկտեմբերի 8-ին, ժամը 03.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 17/2 շենքի ջրատար խողովակը վնասվել է, ինչի հետևանքով ջրալցվում են 7-րդ հարկի բնակարանները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վնասվել է 7-րդ հարկի միջանցքի խորդանոցում գտնվող ջրատար խողովակի փականը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը համատիրության աշխատակիցները փակել են շենքը սնուցող ջրատար խողովակի փականը և դադարեցրել ջրի արտահոսքը: