
Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը ոչ Մեսսին է, ոչ էլ Ռոնալդուն

Վերջին տարիներին աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարող երկու ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն, պարզվում է, աշխարհի ամենաբարձր աշխատավարձն ունեցող ֆուտբոլիստները չեն:
Football Leaks-ը տեղեկացնում է, որ բացահայտվել են ֆուտբոլային ակումբների ներքին փաստաթղթեր, որոնց ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ ամենաբարձր աշխատավարձը ստանում է արգենտինացի ֆուտբոլիստ Էյզեկել Լավեսին:
Լավեսին հիմա խաղում է «Հեբեի Չինա Ֆորչունում», որտեղ վաստակում է հսկայական գումարներ: Լավեսին շաբաթական ստանում է 493 000 ֆունտ ստեռլինգ: Համեմատության համար պետք է նշել, որ Մեսսին նոր, կատալոնական թիմի համար բավականին ծախսատար պայմանագրի համաձայն՝ ստանալու է 270 000 ֆունտ: Ռոնալդուն մադրիդյան ակումբում շաբաթական վաստակում է 365 000 ֆունտ:
Սիրարփի Աղաբաբյան