Բաժիններ՝

Ինչ պետք է անել և ինչ չի կարելի անել ցրտահարության դեպքում

Ձմեռային երկարատև զբոսանքների ընթացքում կարող ենք ոչ միայն  մրսել, այլև նշանակալի վնաս հասցնել մաշկին ցրտահարվելու արդյունքում։ Adme.ru-ն ներկայացրել է խորհուրդներ, որոնց անհրաժեշտ է հետևել ցրտահարությունից խուսափելու և դրա դեպքում ճիշտ վարվելու համար։

Որոշեք ցրտահարության աստիճանը

1. Մակերեսային ցրտահարություն. այս դեպքում սառում է միայն մաշկը, տեղի է ունենում արյունատար անոթների սպազմ։ Այդ պատճառով մաշկի ցրտահարված հատվածը դառնում է անգույն կամ հակառակը՝ կարմրում է։ Սա կարող է ուղեկցվել թմրածության թույլ զգացումով, ցավով։ Մաշկի կառուցվածքն այս դեպքում չի փոխվում, ճնշման դեպքում պահպանվում է զգայունությունը։ Մաշկի վնասված հատվածը տաքացնելուց հետո թվարկված նշանները կանհետանան։ Հիշեք, որ երեխաների շրջանում ցրտահարությունն ավելի շուտ է տեղի ունենում, քան մեծահասակների մոտ։ Ամենից հաճախ վնասվում են մարմնի բաց հատվածները՝ ականջներ, քիթ, այտեր, ձեռքերի և ոտների մատներ։

19843465-0-0-1480776812-1480776858-650-64219005f6-1-1481020500

2. Թեթև ցրտահարություն։ Չնայած այս դեպքում ևս տհաճ զգացողություններ են առաջանում, վախենալու կարիք չկա. այն հեշտ է բուժել։ Այս վիճակի դեպքում մաշկը կորցնում է զգայունությունը, դառնում է սպիտակ կամ մոխրագույն-դեղին՝ կարմիր հետքերով, այտուցվում է, ցավում։ Այս ամենը բջիջների մահվան չի հանգեցնում։

19843765-1-0-1480776921-1480776962-650-64219005f6-1-1481020500

3. Ծանր ցրտահարություն։ Ցրտահարության ամենավտանգավոր մակարդակն է։ Մաշկը գունատվում է, կոշտանում։ Մարդը կարող է զգայունության կորուստ և թմրածություն զգալ։ Մաշկի վրա կարող են ձևավորվել բշտիկներ, որոնք լցվում են արյունոտ հեղուկով։ Մաշկի վրա կարող են առաջանալ մոխրագույն-սև գույնի մահացած հատվածներ։ Ամենածանր ցրտահարության դեպքում վնասվում են մկաններն ու ոսկորները, մահանում են մաշկն ու բջիջները։

19843565-2-0-1480777007-1480777019-650-64219005f6-1-1481020500

Ցրտահարության բուժումը

1. Մի շփեք սառած հատվածները։ Հենց զգում եք, որ սկսում եք սառչել, միանգամից տեղափոխվեք տաք տարածք և փորձեք տաքացնել մարմնի վնասված հատվածները։ Սառած մատները տեղավորեք թևատակերի հատվածում։

19843515-1-0-1480938828-1480938835-650-3dfc8481fd-1-1481020500

Ոչ մի դեպքում թույլ մի տվեք, որ ձեռքերի սառած հատվածը նորից շփվի ցածր ջերմաստիճանի հետ։ Մի շփեք ձեռքերը, դա կարող է ավելի լուրջ վնասվածքների հանգեցնել։

2. Ցավազրկողներ ընդունեք։ Եթե ծանր ցրտահարություն եք ստացել, տաքացման ընթացքը կարող է ցավերով ուղեկցվել։ Ցավը հանգստացնելու համար ընդունեք հակաբորբոքային դեղամիջոցներ։ Մասնագետները խորհուրդ չեն տալիս ասպիրին օգտագործել, քանի որ այն կարող է խոչընդոտել վնասված հատվածների վերականգնմանը։ 19843615-2-0-1480942251-1480942260-650-3dfc8481fd-1-1481020500

3. Սառած հատվածները զգուշությամբ տաքացրեք տաք ջրում։ Այս դեպքում ջրի օպտիմալ ջերմաստիճանը պետք է 40-42 աստիճանից բարձր չլինի։ Հնարավորության դեպքում ջրի մեջ ավելացրեք հակաբակտերիալ օճառ. դա կօգնի խուսափել վտանգավոր վարակներից։ Սառած հատվածը ջրի մեջ թողեք 15-30 րոպե։ Խորհուրդ չի տրվում մարմնի սառած հատվածները տաքացնել կրակի մոտ։

3

4. Ալկոհոլ մի օգտագործեք։ Սպիրտային խմիչքները մեծապես նվազեցնում են ցրտի զգացումը և թույլ չեն տալիս ժամանակին զգալ, թե որքան եք սառել։ Դա կարող է խանգարել նաև վերականգնման պրոցեսին։

4

5. Դիմեք բժշկի օգնությանը։ Եթե մի քանի օրվա ընթացքում մաշկի վնասված հատվածները չեն վերականգնվում, դիմեք բժշկի օգնությանը։

5

Ընդհանուր խորհուրդներ

1. Բազմաշերտ հագուստ կրեք։ Նախընտրելի է կրել հագուստ, որը պատրաստված է անջրանցիկ և ջերմամեկուսիչ նյութերից։ Մի մոռացեք տաք պահել գլուխն ու իրանը։

19843215-5-0-1480938935-1480938941-650-3dfc8481fd-1-1481020500

2. Փողոց դուրս գալուց առաջ լավ կերեք: Անբավարար սնունդը և հոգնածությունը կարող են  թուլացնել օրգանիզմի պաշտպանողական հատկությունները։

2-00

3. Ցրտին մի ծխեք։ Ծխելու դեպքում արյունատար անոթները սեղմվում են, և վերջույթներում արյան շրջանառությունը դանդաղում է։

2-3

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս