
Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է «Զարյայի» հետ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր մեկնել են Ուկրաինա՝ մասնակցելու Եվրոպա լիգայի խմբային փուլի՝ «Զարյայի» հետ խաղին:
Մոուրինիոն խաղին հայտավորել է 19 ֆուտբոլիստների:
Ընդհանուր հայտացուցակում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Մանչեսթերյան ակումբի հայտացուցակն ունի հետևյալ տեսքը՝
Դավիթ Դե Խեա, Մենսահ, Ռոմերո, Ջոնսթոուն, Ջոնս, Բայի, Ռոխո, Յանգ, Ֆելաինի, Բլինդ, Լինգարդ, Հերերա, Պոգբա, Մատա, Մխիթարյան, Մարսիալ, Ռեշֆորդ, Ռունի, Իբրահիմովիչ:
Խաղի տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, Երևանի ժամանակով 22:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան