Չլուծվեց գլխավոր հարցը

«Այս տարվա զարգացումները բոլոր հակամարտ գոտիներում ցույց տվեցին, որ Գերմանիայի այդ ծրագրերը կյանքի չկոչվեցին, քանի որ չլուծվեց գլխավոր հարցը՝ ապահովել պատշաճ շփումներ Ռուսաստանի հետ։ Կողմերին չի հաջողվում արդյունավետ երկխոսություն սկսել գլխավոր հարցերի շուրջ, արտաքին տարաձայնություններն իրենց հերթին՝  հակամարտող կողմերին առիթ են տալիս ամրապնդել իրենց դիրքորոշումները, որոնց հետևանքով գործընթացը փակուղում է հայտնվում, գերտերությունները «հոգնում են» նաև այդ իրավիճակից, ԵԱՀԿ ինստիտուտները հեղինակազրկվում են, և այս՝ ամենը միայն այն պատճառով, որ տասնյակ տարիներ գերտերությունները չեն կարողանում կարևոր հարցերում համաձայնության գալ և կայուն միջավայր ապահովել»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ գնահատելով Գերմանիայի նախագահությունը ԵԱՀԿ-ում։

Այնուամենայնիվ, ըստ նրա, ԼՂ հակամարտության հարցում Գերմանիայի նախագահությունն ամբողջությամբ կորսված չէ, քանի որ Գերմանիայի նախագահության շրջանում կայացան նախագահական երկու հանդիպումներ, ներկայացվեցին առաջարկներ, անվտանգություն ապահովող մեխանիզմներ, որոնց շուրջ աշխատանքները ԵԱՀԿ-ում դեռ շարունակվում են։ «Եթե Համբուրգում կայանա հանդիպում, միգուցե հնարավոր լինի համաձայնության գալ այս առաջարկների շուրջ»,- նման հույս է հայտնել Ռարը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս