Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողանում հաղթել Մխիթարյանին փոխարինած ֆուտբոլիստի պատճառով

Անգլիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում հանդիպեցին «Էվերթոնը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: «Գուդիսոն պարկում» տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց մանկունյանցիների հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

Հաշվի հավասարությունը դաշտի տերերը վերականգնեցին 87-րդ րոպեին. Հենրիխ Մխիթարյանի փոխարեն 85-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկած Մարուան Ֆելաինին սեփական տուգանայինի մատույցներում խախտեց կանոնները «Էվերթոնի» ֆուտբոլիստի նկատմամբ, ինչի արդյունքում մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց, որն էլ հստակ իրացրեց «Էվերթոնի» պաշտպան Լեյտոն Բեյնսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031