
Էլ Կլասիկո. Լա Լիգան հետաքննություն կսկսի «Բարսելոնայի» դեմ

Էլ Կլասիկոների ժամանակ թեժ է ոչ միայն խաղադաշտում, այլ նաև դրանից դուրս: Եվ եթե ֆուտբոլիստները խաղավարտին սեղմում են միմյանց ձեռքերը, նույնը չի կարելի ասել երկրպագուների մասին:
Խաղի ընթացքում կատալոնական ակումբի երկրպագուները ոչ միայն սուլում էին մադրիդցիների ֆուտբոլիստներին, մասնավորապես Կրիշտիանու Ռոնալդուին, այլև հայհոյանքներ էին գոռում:
Լա Լիգան պատրաստում է ուսումնասիրություններ կատարել՝ հասկանալու, թե արդյոք «Կամպ Նոու» մարզադաշտից հնչել են հոմոֆոբիկ արտահայտություններ՝ ուղղված Ռոնալդուին, թե ոչ:
Առաջիկա շաբաթվա ընթացում կհրապարկվի Լա Լիգայի կայացրած որոշումը:
Սիրարփի Աղաբաբյան