
Մանրածախ առևտուրը նվազել է, ավտոմեքենաների առևտուրը՝ աճել

2016 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում ներքին առևտրաշրջանառության ծավալը կրճատվել է 0.1%-ով և կազմել 1 տրիլիոն 753.8 մլն դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Այդ թվում, մանրածախ առևտրի ծավալը կազմել է 965.4 մլրդ դրամ, մեծածախ առևտրինը՝ 716.9 մլրդ դրամ, ավտոմեքենաների առևտրինը՝ 71.5 մլրդ դրամ։
Մանրածախ առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.2%-ով, իսկ մեծածախ առևտուրը՝ աճել 2.5%-ով։ Ավտոմեքենաների առևտրի ծավալը ամենևին չի տեղավորվում առևտրի ընդհանուր ծավալի անկումային ցուցանիշի մեջ. 2016-ի հունվար-հոկտեմբերին գրանցվել է ավտոմեքենաների առևտրի ծավալի 20%-անոց աճ։