Բաժիններ՝

Ինչու՞ Ռոնալդուն չտեղափոխվեց «Բարսելոնա». Ժոան Լապորտան բացում է փակագծերը

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան վերջապես խոսել է այն մասին, որ ժամանակին կատալոնացիները պատրաստ էին ամեն գնով ձեռք բերել պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուին:

Լապորտան նշել է, որ չնայած այն բանին, որ կատալոնական թիմը այդ ժամանակ գնել էր Ռոնալդինիոյին, Մարկեսին և Կուարեժմային, նրանք ամեն կերպ փորձում էին ակումբ բերել պորտուգալացուն:

«Մենք փորձում էինք գնել Դեկուին, սակայն այն ժամանակ մեր ֆինանսական հնարավորությունները մեզ չէին ներում: Այդ ժամանակ մեզ առաջարկեցին Ռոնալդուին: Մեր 17 մլն եվրո առաջարկը մերժվեց, և պորտուգալացին 19 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»,- պատմել է Լապորտոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս