«Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչվել
«Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչվել: Երեկ երեկոյան Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Արմեն Չիչոյան) շտապել է հրապարակել սնանկացման վճիռը։ Ըստ այդմ՝ դատարանը բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հայցը և վճռել՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից հօգուտ ՀԷՑ-ի բռնագանձել 500 հազար ՀՀ դրամ` որպես դիմողի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։ Այն պետք է մարվի պարտապանի միջոցներից։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան 15 օրվա ընթացքում։ Հիշեցնենք, որ «Նաիրիտը» ՀԷՑ-ին պարտք էր շուրջ 1.2 մլրդ դրամ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի վաղվա համարում։