
Արմավիր քաղաքում «Իժ» մակնիշի ավտոմեքենա է այրվում

Նոյեմբերի 28-ին, ժամը 18.29-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.48ին, մարվել` 18.53-ին:
Այրվել է Վ. Մ.-ին պատկանող «Իժ» մակնիշի 34 OT 504 պետհամարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկը և ներսի հատվածը՝ ամբողջությամբ: