Եսայանների ընտանիքը շուրջ 500 մլն դրամի աննախադեպ ներդրում է կատարել առողջապահության ոլորտում. Armlur.am
Վերադարձ. Արցախն իմ սիրտն է Մայր Հայաստանն իմ հոգին.. ՀՀ վաստակավոր բժիշկ, երջանկահիշատակ Կառլեն Եսայանի «Վերադարձ» արձանին փորագրված մեծ հայրենասերի այս խոսքերով է 2016թ. դեկտեմբերի 3-ից մեծ բարերարի անունը կրող մայրաքաղաք Երևանի 8-րդ բուժմիավորման նախկին պոլիկլինիկան դիմավորելու իր այցելուներին:
Պոլիկլինիկան 1952թ-ից ի վեր երբևէ չէր վերանորոգվել, շենքը և հարակից տարածքը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում, և նման պայմաններում պոլիկլինիկան սպասարկել է շուրջ 43.500 մեծահասակ ազգաբնակչություն ունեցող Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի ազգաբնակչությանը: Ընդամենը մի քանի ամիսների ընթացքում Եսայանների ընտանիքի կողմից կատարվել է հսկայածավալ աշխատանք: Վերակառուցման աշխատանքները սկսվել են քանդման աշխատանքներով, մեկ խոսքով ասաց մնացել է միայն շենքը կրող կոնստրուկցիանները՝ ընդամենը 4 պատ, այն էլ անմխիթար վիճակում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան
https://www.youtube.com/watch?v=C6RuRdIivWE