Բաժիններ՝

«Սա ոչ թե սիրուն չի, այլ մեծագույն արհամարհանք է իրականության նկատմամբ». Արամ Մանուկյան

«Հարցը քմծիծաղ է առաջացնում յուրաքանչյուր գիտակից մարդու մոտ: Իսկապես չի կարելի այդքան արհամարհել սեփական ժողովրդին, այդքան քամահրանքով վերաբերվել ինքդ քո ասածին: Կարելի՞ է այդպես ցուցադրական արհամարհել իրականությունը, չէ՞ որ մենք դրա մեջ ենք ապրում, և յուրաքանչյուրը տեսնում է դա»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` մեկնաբանելով նախկին ու ներկա վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականները Հայաստանի տնտեսության իրավիճակի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանն այս տարվա առաջին ամիսներին հայտարարում էր, որ անհրաժեշտ քայլերը ձեռնարկել են, և տարվա վերջին տնտեսական աճն «անխուսափելի» է, Կարեն Կարապետյանի` վարչապետ նշանակվելուց հետո պարզվեց, որ տնտեսությունը շատ բարդ իրավիճակում է, իսկ ՀՀԿ համագումարի ժամանակ էլ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե մեր տնտեսությունն առաջանցիկ աճ է ապահովել և շարունակելու է այդ առաջանցիկությունը:

Ըստ Ա. Մանուկյանի` ասել, որ ոչ մեկը չի տեսնում իրերի իրական  դրությունը, ոչ թե սիրուն չի, այլ մեծագույն արհամարհանք է իրականության և սեփական ժողովրդի նկատմամբ. «Դրա պատասխանը պետք է ադեկվատ լինի: Ժողովուրդը պետք է արձագանքի, որ իրեն այսպես արհամարհում են: Չգիտեմ, թե ինչպես պետք է արձագանքի, բայց դա վիրավորանք է»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս