Բաժիններ՝

«Նախագիծը նպաստում է ՄԻՊ-ի հետագա գործունեությանը, օգնելու է նրան». Փոխնախարար

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի նախագիծը։ Պատգամավոր Թևան Պողոսյանը նախագծի քննարկման ժամանակ դիմելով հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանին, հարցրեց, թե ըստ նրա՝ այս փոփոխություններից հետո ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակը բարելավվելո՞ւ է, ՄԻՊ-ն ավելի ազատ, անկաշկա՞նդ է գործելու.

«Ի՞նչ իմաստով է ազդելու, որ պետական կառավարման այլ մարմիններն ուղղակի ավելի մեծ գիտակցությամբ մոտենան մարդու իրավունքների խախտումներ չկատարելուն։ Այս իմաստով օրենքը նպաստո՞ւմ է, թե՞ ուղղակի միջազգային փորձից վերցրած ինչ-որ բաներ ենք ներկայացրել»,- հարցրեց Թ. Պողոսյանը։

Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց՝ քանի որ նախագիծը լրացնում է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, նոր լիազորություններ, ինչպես նաև լրացուցիչ երաշխիքներ է տալիս պաշտպանին, որպեսզի պաշտպանն անկաշկանդ գործի, նախագիծը նպաստում է ՄԻՊ-ի հետագա գործունեությանը, օգնելու է նրան.

«Երբ մենք ասում ենք՝ ոչ միայն պաշտպանը, այլև փորձագետների խումբն իրավունք ունի մտնել ազատազրկման վայրեր, իսկ նրանց խոչընդոտելը քրեական պատասխանատվություն է ենթադրում, սա նշանակում է, որ, այո, պետական մարմիններն էլ ավելի զգոն պետք է լինեն ու ոչ մի կերպ չխոչընդոտեն ՄԻՊ-ի գործունեությանը»,- ասաց փոխնախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս