Բաժիններ՝

«Ինչու եմ ես Քոնորին հավի ճո՞ւտ անվանել. որպեսզի զգան տարբերությունն արծվի և հավի միջև». Հաբիբ Նուրմագոմեդով

Հաբիբն ընդհանրապես չի հարգում ՄաքԳրեգորին:

UFC-ի առաջին համար 28-ամյա Նուրմագոմեդովը նորից վիրավորական արտահայտություններ է թույլ տվել 2 քաշային կարգերում UFC չեմպիոնի հասցեին:

«Ինչու եմ ես Քոնորին հավի ճո՞ւտ անվանել. որպեսզի զգան տարբերությունն արծվի և հավի միջև: Դե, գիտեք, ՄաքԳրեգոր, ՄաքՉիկեն, ՄաքԴոնալդս: Ես ներկայացնում եմ Ռուսաստանը և Դաղստանը: Ե՛վ այնտեղ, և՛ այնտեղ սիմվոլն արծիվ է:

Իմ անունը դժվար է արտասանել ամերիկացիների համար, բայց այնտեղ ես հայտնի եմ՝ որպես արծիվ: Դրա համար էլ ես ուզում էի, որպեսզի նրանք զգային տարբերությունն արծվի և հավի միջև: Ինձ 200 տարի հետաքրքիր չէ Քոնորը: Միակ բանը, որն ինձ հետաքրքրում է, դա գոտին է:

Ես նրա հետ կկռվեմ յուրաքանչյուր վայրում, յուրաքանչյուր մակարդակում, տարբերություն չկա: Դիասի հետ նա ձեռքերով խփում էր գիտնին հավի նման: Նրա համար ի՞նչ տարբերություն, նա փող է աշխատում», Նուրմագոմեդովին է մեջբերում allfight.ru-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս