Արմեն Մարտիրոսյանը Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում դեսպան է նշանակվել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանին Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում դեսպան նշանակելու մասին: ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի)»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930