Բաժիններ՝

Թրամփը փոխել է Հիլարի Քլինթոնին բանտ ուղարկելու իր մտադրությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում պնդել անցկացնել դատական հետաքննություն և չի պատրաստվում Հիլարի Քլինթոնին բանտ ուղարկել, ինչպես խոստանում էր մինչ ԱՄՆ նախագահական ընտրությունները։ Այս մասին նա հայտարարել է New York Times-ին տված հարցազրույցում։

«Ես չեմ ցանկանում ցավ պատճառել Քլինթոնին։ Իրականում չեմ ցանկանում։ Նա շատ բանի միջով է անցել ու շատ է տառապել տարբեր հարցերի պատճառով, և ես չեմ ցանկանում նրան ցավ պատճառել»,- ասել է նա։

Բացի այդ՝ նա հրաժարվել է իր մեկ այլ նախընտրական խոստումից՝ դուրս գալ 2015թ. Փարիզում ստորագրված կլիմայի մասին միջազգային համաձայնագրից։

«Ես շատ ուշադիր նայեցի համաձայնագիրը։ Ես դրան այլ աչքերով նայեցի։ Մաքուր օդն ու բյուրեղյա մաքուր ջուրը շատ մեծ նշանակություն ունեն»,- հայտարարել է միլիարդատերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս