Բաժիններ՝

Կրեմլում պատասխանել են Ռուսաստանի տնտեսության վիճակը ինֆարկտի հետ համեմատելու Գլազևի հայտարարությանը

Կրեմլում չեն կիսում Ռուսաստանի նախագահի խորհրդական, տնտեսագետ Սերգեյ Գլազևի կարծիքը, որը ռուսական տնտեսության վիճակը համեմատել էր ինֆարկտի միոկարդի հետ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Գլազևը տվյալ դեպքում արտահայտել է բացառապես իր անձնական տեսակետը։ Մենք այն չենք կիսում։ Ավելին, այն չեն կիսում նաև առաջատար տնտեսագետները, որոնք ղեկավարում են տնտեսական բլոկը»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Գլազևը հայտարարել էր, որ այն բանից հետո, երբ ռուբլին սկսեց ազատ լողալ, Ռուսաստանը ստացավ դևալվացիոն ցնցում և ինֆլյացիոն շոկ, որից տնտեսությունը մինչ օրս չի կարողանում ուշքի գալ։

«Աշխարհի ոչ մի երկրում նման ռեկորդ չեն տեսել, որպեսզի ազգային արժույթի տատանումը այդքան բարձր լինի։ Այն կրկնակի գերազանցում է Թուրքիայի ցուցանիշը տվյալ ցուցիչով։ Դևալվացիայով մենք նույնպես ռեկորդներ ենք սահմանում, այդ թվում՝ նավթարդյունահանող երկրների շարքում»,- ասել էր Գլազևը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս