Կալիֆոռնիայում գլխավոր դատախազի գրասենյակին է փոխանցվել հանրաքվեի անցկացման մասին փաստաթուղթ
Yes California շարժման անդամները, որոնք հանդես են գալիս այսպես կոչված Calexit-ի՝ ԱՄՆ-ից Կալիֆոռնիայի առանձնացման օգտին, հանրաքվեի անցկացման առաջարկություն են ներկայացրել նահանգի գլխավոր դատախազի գրասենյակին, գրում է Los Angeles Times-ը։
Հաղորդվում է, որ Yes California-ն խնդրում է պաշտոնական անվանում տալ ու եզրակացություն ներկայացնել։ Կալիռոնիայի առանձնացման կողմնակիցները հուսով են, որ քվեարկությունը տեղի կունենա արդեն 2018թ.։
Գլխավոր դատախազի գրասենյակին դիմելու առիթը ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակն է, հայտարարել է շարժման փոխնախագահ և համահիմնադիր Ռուիս Էվանսը։
Նոյեմբերի 8-ին նահանգի բնակչության 61 տոկոսը քվեարկել էր դեմոկրատ Հիլարի Քլինթոնի օգտին։