Բաժիններ՝

«Այսօրվա դրությամբ ոչ ոք չի կարող կռահել Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ». Բրայզա

ԱՄՆ-ը պատճառներ չունի՝ կասեցնելու «Հարավային գազային միջանցք» նախագծի աջակցությունը, Trend-ի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, չի փոխի երկրի արտաքին քաղաքականությունը։

«Այսօրվա դրությամբ ոչ ոք չի կարող կռահել Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ։ Նա այդ առնչությամբ ոչ մի հայտարարություն չի արել, թեև նրա բազմաթիվ հայտարարությունները արտաքին քաղաքականության մասով բավական հակասական են։

Կարծում եմ՝ նա չի ցանկանա փոխել ԱՄՆ արտաքին քաղաքականությունը։ Մյուս կողմից՝ «Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործումը բավական հեռուն է գնացել, արդեն ստորագրված են գազի վաճառքի պայմանագրերը, շարունակվում է շինարարությունը»,- նշել է Բրայզան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս