Նվազագույնը 15 մարդ է զոհվել Մոսուլի արվարձաններին կոալիցիայի հասցրած ռմբակոծությունների հետևանքով. ԶԼՄ-ներ
Նվազագույնը 15 մարդ է զոհվել, ավելի քան 30-ն ստացել է վնասվածքներ Մոսուլից հարավ-արևմուտք ընկած Թաալ-Աֆար քաղաքին հակաահաբեկչական կոալիցիայի հասցրած ավիահարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Դրա տեղեկություններով՝ շիա աշխարհազորայիններն Իրաքի ԶՈՒ կենտրոնական հրամանատարության հետ հարձակում են սկսել Թաալ-Աֆար քաղաքի վրա, իսկ երկուշաբթի մտել են քաղաք արևելյան ուղղությամբ։а