Բաժիններ՝

Կիպրոսի վերամիավորման վերաբերյալ բանակցությունները մտել են փակուղի. ՄԱԿ

Կիպրական խնդրի կարգավորման շրջանակում տարածքային հարցերի վերաբերյալ բանակցությունները, որոնք վերսկսվել էին Շվեյցարիայում, անարդյունք են ավարտվել, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի հայտարարությանը, որը հրապարակվել է այսօր։

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի ու չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավար Մուստաֆա Աքընջիի հանդիպումը մեկնարկել էր կիրակի օրը Շվեյցարիայի Մոն-Պելերին քաղաքում։

«Չնայած բոլոր ջանքերին, նրանք չեն կարողացել համաձայնության գալ տարածքային կարգավորման հարցի շուրջ, որը ուղի կհարթեր բանակցությունների վերջնական փուլի համար։ Երկու կողմերն էլ որոշել են վերադառնալ Կիպրոս և մտածել հետագա գործողությունների մասին»,- ասվում է հայտարարության մեջ։

Տարածքային հարցը կիպրական կարգավորման միջհամայնքային բանակցությունների ամենաբարդ կետերից էր։ Բանակցությունների նախորդ փուլի ընթացքում կողմերը չէին կարողացել համաձայնեցնել տարածքային խնդրի լուծման չափորոշիչները, թեև հայտարարել էին «բանակցություններում առաջընթացի մասին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930