Բաժիններ՝

«Նման իրավիճակում կարելի էր գոնե լռել և ընդհանրապես չխոսել տնտեսական ակտիվության մասին». Վարդան Բոստանջյան

«Իրավիճակի գնահատման առումով տնտեսական ակտիվության ցուցանիշն արդեն մի տեսակ իրերի իրական արտացոլումը չտվող մի մեծություն է դարձել ու շատ հարաբերական հասկացություն է մեր իրականության մեջ։ Բոլոր դեպքերում հասկանալի է, որ տնտեսությունը գտնվում է բարդ իրավիճակում, թեև կարելի է խաբուսիկ պատկեր ստեղծել, թե տնտեսական ակտիվություն կա։ Դա միանգամից  պատին հարվածելուց փշրվում է։ Ի՞նչ է նշանակում՝ տնտեսությունը լավ վիճակում չի գտնվում, բայց մյուս կողմից՝ հրապարակում են, թե տնտեսական ակտիվության ցուցանիշը մեծացել է։ Հասկանալի է, որ դա իրականության հետ մեծ աղերս ունենալ չի կարող»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը՝ խոսելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տնտեսական ակտիվության հունվար-հոկտեմբերի ընդամենը 0.4% ցուցանիշի մասին։

Ըստ նրա՝ մեթոդաբանությունը, որով այդ ցուցանիշն է որոշվում, ակնհայտորեն սխալ մոտեցում ունի, կամ ընդհանրապես ԱՎԾ-ն հակված է այդպես հաշվելու. «Նման իրավիճակում կարելի էր գոնե լռել և ընդհանրապես չխոսել տնտեսական ակտիվության մասին։ Խոշոր առումով՝ արդեն իսկ վարչապետի մակարդակով ասված է, որ տնտեսության վիճակը ծանր է, և այս ծանր վիճակում մի ցուցանիշ հայտնաբերելու համար, որ իրեն լավ է դրսևորել, անգամ, եթե այդպես էլ է, պետք չէր ջանալ։ Ինձ թվում է՝ դրա մասին բարձրաձայնելն այս պահին ցանկալի չէ»։

«Չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանն արդեն հասել է ԱՎԾ-ին առաջադրանք տալուն։ Ամեն դեպքում՝ ինչ թիվ էլ ասի ԱՎԾ-ն, դա ոչինչ չի փոխում»,- հավելեց Վ.Բոստաջյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս