Բաժիններ՝

ԵՄ-ն ու Ադրբեջանը պատվիրակություն են ձևավորում նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների համար

Ներկայումս Եվրամիությունն ու Ադրբեջանը ձևավորում են համապատասխան պատվիրակություն նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ անելու շուրջ:

Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը։

Մալենա Մարդը նշել է, որ իրենք ուրախ են բազմակողմ ու համընդգրկուն բանակցություններ սկսելու համար, որոնք ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ։

«Այս շաբաթ տրանսպորտի պատվիրակությունը կժամանի Ադրբեջան։ Բացի այդ՝ սպասվում են նաև այլ պատվիրակությունների այցեր։ Ներկայումս անցկացվում են ինտենսիվ բանակցություններ բազմաթիվ ոլորտների շուրջ»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս