
Ֆրանսիայում կալանավորվել են Ստրասբուրգում ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվողներ

Ֆրանսիացի ոստիկանները կալանավորել են 7 կասկածյալներից բաղկացած խմբի, որոնք կասկածվում են Ստրասբուրգում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ, հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազևնը, հայտնում է Reuters-ը։
Հաղորդվում է, որ 5 կասկածյալները 29-37 տարեկան են, նրանց թվում կան Ֆրանսիայի, Մարոկկոյի և Աֆղանստանի քաղաքացիներ։ Նրանք ձերբակալվել են Ստրասբուրգում, ևս 2-ը ձերբակալվել են Մարսելում։
Ստրասբուրգում նոյեմբերի 25-ին բացվում է սուրբծննդյան տոնավաճառ, որին այցելում է մինչև 2 մլն զբոսաշրջիկ։