
«Թուրքիան կարևոր, սակայն Արևմուտքի խոցելի դաշնակիցն է». Ստոլտենբերգ

Թուրքիայի հետ միությունը կարևոր նշանակություն ունի Եվրոպայի և ՆԱՏՕ-ի համար, սակայն երկրի ներսում ստեղծված քաղաքական իրավիճակը դրա վիճակը աշխարհում դարձնում է բավական խոցելի:
Այս մասին Ստամբուլ այցի նախօրեին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Թուրքիան կարևոր դաշնակից է, սակայն նաև խոցելի դաշնակից է»,- նշել է Ստոլտենբերգը՝ ընդգծելով, որ Թուրքիայի աշխարհագրական դիրքը նրան դարձնում է դաշինքի առանցքային անդամ, որը իր ներդրումն ունի ԴԱԻՇ-ի դեմ պայքարում՝ միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում:
«Այդ պատճառով չափազանց կարևոր է, որպեսզի մենք (ՆԱՏՕ-ի մյուս անդամները) շարունակենք աշխատել Թուրքիայի հետ: Դա կարևոր է նաև Եվրոպայի մյուս երկրների համար»,- ասել է Ստոլտենբերգը: