««Ատլետիկ» – «Ռեալ» խաղը փակեց այն հարցը, թե ով կհաղթի «Ոսկե գնդակը»». Զինեդին Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վստահություն է հայտնել այն մասին, որ 2016 թվականին «Ոսկե գնդակի» մրցանակակիրը կդառնա մադրիդյան թիմի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
«Ես երբեք կասկած չեմ ունեցել դրանում, իսկ այսօրվա խաղը վերջնականապես փակում է այդ հարցը»,- ասել է Զիդանը Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Ատլետիկո» – «Ռեալ» խաղից հետո տված հարցազրույցում:
«Ատլետիկո» – «Ռեալ» խաղը տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին և ավարտվեց «Ռեալի» հաղթանակով՝ 3:0 հաշվով: Բոլոր 3 գոլերը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն:
Ռոնալդուն 2016թ. հաղթել է այնպիսի հեղինակավոր մրցաշարեր, ինչպիսին են Չեմպիոնների լիգան և Եվրոպայի առաջնությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը