
Ինչպես է Քելի Օզբորնը վերափոխել իր մարմինը

Անառարկելի է, որ Քելի Օզբորնը հրաշալի տեսք ունի։ 2009թ. սկսած նա նիհարել է մոտավորապես 32 կգ։ Fithacker.ru կայքը գրում է, որ Քելի Օզբորնին հաճախ են ծաղրել քաշի պատճառով, և նա մի օր որոշել է ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Ինչպես է Օզբորնն արել դա։ Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար Քելի Օզբորնն օգտագործել է սպիտակուցներով հարուստ սնունդ, նվազեցրել է ածխաջրերի օգտագործումը, ինչպես նաև ֆիզիկապես ակտիվ է եղել՝ յոգա, պիլատես, ծանրության բարձրացում և այլն։ Օզբորնի կարծիքով՝ նաև շատ կարևոր է ֆիզիկական մարզումների ընթացքում հաճույք զգալը։
Ինչ է կերել Քելի Օզբորնը։ Նախաճաշին Օզբորնն ուտում է չամիչ, վարսակի փաթիլներ և ձու։ Գրիլ արած հավն Օզբորնն ուտում է ճաշի ընթացքում, իսկ ընթրիքի ժամանակ ուտում է հնդկահավի կոտլետ բանջարեղենով։ Իհարկե, նա ընդմիջումներ է ունենում, որոնց ընթացքում օգտագործում է վարունգ, առանց շաքարի ժելե, պանիր կամ խնձոր։ Նա նաև շատ ջուր է խմում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը