Բաժիններ՝

ՖՆ ֆինանսական վերահսկողության տեսչությունը կշարունակի՞ «Նաիրիտում» անավարտ մնացած՝ միլիոնավոր խախտումներ հայտնաբերած ստուգումները

 Մի քանի տարի առաջ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում ստուգումներ էր իրականացրել և բացահայտված չարաշահումների նյութերն ուղարկել էր դատախազություն: Սակայն «Նաիրիտում» ստուգումներն անավարտ էին մնացել, և չնայած այն ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարել էր, թե տեսչությունը դեռ իր աշխատանքները կշարունակի «Նաիրիտում», այդպես էլ այդ հարցը կրկին չբարձրացվեց:

168.am-ը ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց՝ արդյոք նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը կվերսկսի՞ «Նաիրիտում» ստուգումները:

«Ես դեռ չեմ հասցրել դրա մեջ մտնել: Ես այսօրվա դրությամբ պետք է շատ արագ կարգաբերեմ ապագա խնդիրները, հետո կտեսնենք: Որովհետև մենք նմանատիպ ձևով կարող ենք նայել, թե 5 տարի, 10 տարի առաջ վերահսկողությունն ինչ է արել»,- ասաց Վ. Արամյանը:

Դիտարկմանը, որ սա լուրջ խնդիր էր, և չարաշահումներն էլ լուրջ էին, նախարարը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել, որովհետև չեմ տեղեկացել այդ խնդրին»:

Հիշեցնենք, որ 2013թ.-ին քրեական գործ հարուցվեց 2011թ.-ին տեսչության կողմից հայտնաբերվածի առնչությամբ: Տեսչությունը երկու լուրջ խախտում էր հայտնաբերել և 2 ակտ կազմել. մի ակտը վերաբերել է իրանական ընկերությանը դատարանում 4 մլրդ 900 մլն դոլար «Նաիրիտի» «պարտությանը», երկրորդ ակտը վերաբերել է 2009 թվականին «Նաիրիտ» գործարանի տնօրեն, միևնույն ժամանակ Միջպետական բանկում Հայաստանի ներկայացուցիչ Վահան Մելքոնյանի՝ «Մեգատեքս» ընկերությունը գնելու համար Միջպետական բանկից վերցրած 10 մլն դոլար վարկին: Հիշեցնենք՝ «Մեգատեքսը» Rhinoville-ից գնել էր «Նաիրիտի» բաժնետոմսերը: Պարզվել է, որ 10 մլն վարկ վերցնելուց 4 ամիս հետո այն ժամանակ «Նաիրիտի» տնօրեն Վահան Մելքոնյանն այն վաճառել էր ընդամենը 900 հազար դոլարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս